Ձկնամարդը պիես է այն մարդկանց մասին, որոնք անընդհատ անհանգստության մեջ են ապրում հայրենիքում իրենց ապագայի համար։ Դեպքերը տեղի են ունենում մեր օրերում, Պետերբուրգի Կարավաննայա փողոցում գտնվող մի բնակարանում։ Տեղի ընտրությունը պատահական չէ․ Կարավաննայա փողոցի ձյան մասին են երազում Միխայիլ Բուլգակովի «Փախուստ» պիեսի հերոսները։ Ասյա Վոլոշինայի կարծիքով, Կարավաննայա փողոցի ձյունը Բուլգակովի մոտ խորհրդանշում է «սերը հայրենիքի հանդեպ, որից գուցե արդեն ոչինչ չի մնացել, բացի մեր այդ սիրուց և կարոտից»։
Թատերագիրը կընթերցի իր պիեսը Քսենյա Բուռլանկովայի և Կիրիլ Ագրանովսկու անիմացիայի ուղեկցությամբ։
Ասյա Վոլոշինան ռուսաստանյան ամենաակնառու թատերագիրներից է։ Նրա պիեսները թարգմանված են լեհերեն, իսպաներեն, գերմաներեն և անգլերեն։ «Ձկնամարդը» պիեսն ընդգրկվել է «Առաջին ընթերցում» մրցույթի շորթլիսթում։