դեկտեմբերի 27-ին
Ներկայացում, որը հանդիսատեսը դիտում է ցուցասրահի պատուհանից:
Սկիզբը 19:30-ին
Գեղագիտության ազգային կենտրոն,
Աբովյան 13

Ներկայացման մասին
Ձեր առջև քաղաքի կենտրոնի փողոցներից մեկն է: Բայց ընդամենը երկու ժամով այն վերածվում է թատերական բեմի. սալաքարերը, լուսացույցները, ծառերը, անցնող մեքենաները, երկինքը… ամենը դառնում է թատերական դեկոր: Շտապող անցորդները փոխում են իրենց դերն ու նշանակությունը և դառնում ներկայացման հերոսներ: Իսկ ներկայացումն իրականությունն է՝ պարզապես վերցված թատերական շրջանակի մեջ: Հիմքում առօրեականությունն է, որը գոյություն ունի այստեղ և հիմա:

Անցորդները դառնում են դերասաններ, իսկ դերասաններն՝ անցորդներ: Թատրոնի պայմանականությունն առկայծում ու տարրալուծվում է փողոցում, որտեղ անցորդների պատմություններն են հնչում. դրանք արդեն լսելի են: Քաղաքը վերածվում է թատերական դեկորի կամ էլ հակառակը՝ դադարում է այն լինել: Եվ ստեղծվում է յուրահատուկ մի տարածություն, որտեղ յուրաքանչյուրը տեսանելի լինելու իրավունք ունի:


թիմը
Դերասաններ`

Ժաննա Վելիցյան
Մարիա Սեյրանյան
Եկատերինա Կրամարենկո
Ալիշեր Ումարով
Մhեր Մկրտչյան
Ալեք Բայանդուրյան-Լևասգանի

ձայնային ռեժիսոր Ռոդիոն Նիկիտինսկիխ
Ներկայացման հեղինակ՝ Իլյա Մոշչիցկի

Ինչպես գտնել մեզ
Գեղագիտության ազգային կենտրոն, Աբովյան 13
Բաժանորդագրվեք ժամանակավոր տեղեկագրին: