Պոեզիայի երեկո նրանց համար, ովքեր չեն սիրում պոեզիայի երեկոներ։
Ներկայացումը հիմնված է Յուրի Սմիրնովի բանաստեղծությունների վրա, որոնք փորձում են միաժամանակ կատվածահար անել և վերակառուցել ամբողջ աշխարհը։ Երբեմն դա ստացվում է։ Յուրին ապրում է ուկրաինական քաղաք Կրոպիվնիցկիում և գրում է ռուսալեզու բանաստեղծություններ, որոնք նուրբ են և խոցող, պարուրող և ապշեցնող։
Կատարողները՝ Եկատերինա Կրամարենկոն, Անաստասիա Բալուևան և Ալիշեր Ումարովը հատուկ տարածություն են ստեղծում պոեզիայի հնչողության համար, ժամանակին այնպիսի ընթացք են տալիս, որ բանաստեղծությունները լսելի դառնան, հեռացնում են ավելորդ ամեն բան և թողնում անօդ փակ տարածություն, որում նոսրացած ժամանակը և լռությունը բազմապատկում են տեքստի էսթետիկ բովանդակությունը և իմաստային արժեքը։