Վայրը՝ «ՆՓԱԿ» նորարար փորձառական արվեստի կենտրոն (Փավստոս Բուզանդի փողոց, 1/3)
4.06 21:00
5000
դր.
Պատվիրեք տոմս
«Խոսա հետս, էնքան բան կա խոսալու»-ն ժամանակակից հայ գրող Նարե Գրիգորյանի էսսեն է։ Աշխարհում, որտեղ վերջերս է ավարտվել պատերազմը, պարզվում է, որ աղետի մասին սովորական լեզվով խոսելն անհնար է։ Համանուն ներկայացման հերոսուհին է դառնում կինը, ում լռությունն ավելի խոսուն է դառնում, քան տղամարդկանց արտաբերած բազմաթիվ բառերը։
Ներկայացումը մարմնավորվում է կնոջ երազում, որտեղ կենտրոնացած են նրա տագնապները, հարցերը և հույսերը։