Էլեգիա
Տեքստը և բեմադրումը՝
Էլինա Կուլիկովայի

Կատարման լեզուներ՝
Հայերեն, ռուսերեն
Տևողությունը՝ 40 ր
Տոմս գնելուց հետո դուք կստանաք վայրն ու հրահանգները միջոցառման մեկնարկից երկու օր առաջ էլեկտրոնային նամակով
2.06 15:00–20:00
3.06–5.06 12:00–20:00
Այսօր բոլորս ստիպված ենք լինում հաշտվել ինքներս մեզ հետ մեր հիշողություններում կարգուկանոն հաստատելու համար։ Խնդիր է դառնում ոչ թե հնարավորինս մեծ ծավալով դեպքեր հիշելու, այլ ընդհակառակը՝ դրանք մոռանալու անհրաժեշտությունը։ «Մոռանալն օգտակար և կարևոր է առողջության համար», — պնդում են բժիշկ-նեյրոհոգեբանները։ Այս դեպքում յուրօրինակ անեծք է դառնում մոռանալու անկարողությունը։ Ինչպես համակարգիչն է անընդհատ սկանավորում և փնտրում ջնջելու ենթակա նյութեր, քանի որ ամբողջը պահելն անհնար է, այնպես էլ մեր հիշողության մեջ պարբերաբար պետք է տեղի ունենա այդ գործընթացը։ Անցյալի հիշողությունները ջնջելու հմտության կորուստը շատ առումներով ապագան դարձնում է անհնար։

«Էլեգիան» տեղային պերֆորմանս է՝ հաշվարկված մեկ հանդիսատեսի համար։ Յուրաքանչյուր հանդիսատես հայտնվում է որոշակի տեղանքի դիտակետում և հայտնաբերում, որ նա երկու պատկերների՝ բնապատկերի և սեփական հիշողությունների արանքում է։
Ժամանակավոր տեղեկագիր
Նրանց համար, ովքեր ցանկանում են նորություններ ստանալ փառատոնի և մեր միջոցառումների մասին։
Բաժանորդագրվելով տեղեկագրին՝ դուք համաձայնում եք գաղտնիության քաղաքականությանը
2022
Բոլոր հարցերի համար՝ [email protected]
տոմսերի ամրագրում՝ +374 60 276000