Մայքլ Քրեյգ Մարտինի կաղնին
«Քրոնոտոպ» ժամանակավոր միավորում
Ռեժիսոր և կատարող՝ Իլյա Մոշչիցկի


Կատարման լեզուներ.
ռուսերեն
Տևողությունը՝ 1 ժամ 40 րոպե
+ 30 րոպե քննարկում հանդիսատեսի հետ
Վայրը՝ Փոքր թատրոն (Աբովյան 11)
4.06 19:00
Ներկայացում նրանց համար, ովքեր չեն հավատում պատրանքներին և անընդհատ հարցնում են․ ո՞վ եմ ես, ո՞վ եք դուք, իրակա՞ն է արդյոք տեղի ունեցող ամեն ինչը։

Երբևէ ցանկացե՞լ եք ուրիշ ինչ-որ մեկը դառնալ՝ ոչ թե պարզապես ուրիշի մարմնում հայտնվել, այլ իսկապես այլ մարդ դառնալ։ «Մայքլ Քրեյգ Մարտինի կաղնին» հենց այդպիսի կերպարանափոխության մասին մի պատմություն է։ Այստեղ մահացած աղջնակը դառնում է ծառ, դահլիճից մի կամավոր դառնում է նրա մահը սգացող հայրը, իսկ ռեժիսորը հանդես է գալիս որպես արարիչ և մանիպուլյատոր՝ միաժամանակ դաժան և գթասիրտ։

Պետերբուրգցի ռեժիսոր Իլյա Մոշյիցկին բեմ է հրավիրում դահլիճից մի կամավորի և առաջարկում նրան իր հետ խաղալ ներկայացման մեջ։ Ո՞վ է նա հիմա՝ մարդ, որը եկել է հաճելի երեկո անցկացնելու՞, թե՞ պիեսի կերպար։ Ինքնուրույն անհա՞տ, թե՞ ռեժիսորի ձեռքերում խամաճիկ, որը պարզապես խաղում է ըստ իրեն տրված տեքստի։
2022
Բաժանորդագրվելով տեղեկագրին՝ դուք համաձայնում եք գաղտնիության քաղաքականությանը
Ժամանակավոր տեղեկագիր
Նրանց համար, ովքեր ցանկանում են նորություններ ստանալ փառատոնի և մեր միջոցառումների մասին։
տոմսերի ամրագրում՝ +374 60 276000
Բոլոր հարցերի համար՝ [email protected]