Տիկնիկային վավերագրական ներկայացում Չարլզ Բուկովսկու կյանքի հիման վրա։
Անհավատալիորեն արագ տեմպով փոփոխվող պատկերները, ժանրերը և թատերական հնարքները հանդիսատեսին ներքաշում են ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Չարլզ Բուկովսկու կյանքի պատմության մեջ։ Հայտնի որպես սկանդալիստ, կնամոլ, եսասեր և քֆուրչի մարդ՝ նա ամերիկյան անդերգրաունդի ամենապայծառ ներկայացուցիչն է, ում համբավը շատ ավելի լայն տարածում է գտել, և ում գործերը մինչ օրս տպագրվում են ամբողջ աշխարհում։