Օնլայն մասի տևողությունը՝ ամբողջ օր Օֆլայն մասի տևողությունը՝ 2 ժամ
Ներկայացումը կսկսվի Telegram չաթում և կավարտվի բացօթյա քաղաքային տարածքում Ներկայացման մեկնարկից մեկ օր առաջ տոմսը գնելուց հետո ձեզ էլեկտրոնային փոստով կուղարկվեն անցկացման վայրը և հրահանգները։
5.06 с 11:00
(երեկոյան ներկայացումը սկսվում է
19:00-ին)
5000
դր.
Պատվիրեք տոմս
Ներկայացում-ճանապարհորդություն, ներկայացում ճանապարհին և ճանապարհի մասին։ Ներկայացում՝ ստեղծված նոր տեխնոլոգիաների և արագությունների դարում, երբ ընդամենը մի քանի ժամում կարելի է հայտնվել ուրիշ մայրցամաքում։ Առաջին անգամ բեմադրված անցյալ տարի, վերջին խաղաղ ամռանը, Պետերբուրգի արվարձաններում՝ այժմ «Վազորդները» նոր իմաստ է ստացել։
Ներկայացումը շոշափում է սեփական ինքնության փնտրտուքի և մահվան հանդեպ վախի թեմաները, փորձում է բացահայտել մեր մարմնում թաքնված գաղտնիքները։ Գլխավոր հերոսուհու հետ միասին, ով ընկալում է սեփական կյանքը որպես ճանապարհորդություն և անընդհատ տեղաշարժի մեջ է տեսնում գոյության իմաստը, հանդիսատեսը կսուզվի մի պատմության մեջ, որը որոշակի պահի երկատվելու է։ Հանդիսատեսին կընձեռվի ընտրության հնարավորություն․ մնալ կողքից դիտորդ և հետևել իրադարձություններին օնլայն, կամ դառնալ արկածի մասնակից, ճանապարհ մեկնել, որը կբերի ներկայացման կենտրոնական կետին, այնտեղ, որտեղ հնչում են թմբուկի ռիթմերը և ջերմացնում է խարույկը։
Օրվա ընթացքում հանդիսատեսը կարող է ներկայացմանը հետևել օնլայն՝ տելեգրամյան ալիքում։ 19:00-ին սկսվում է օֆլայն մասը։ Ներկայացումը նախատեսում է երեկոյան զբոսանք և բացօթյա ժամանց Երևանում։ Ներկայացումը ամբողջությամբ դիտելու համար պատրաստ եղեք հատկացնել ամբողջ օրը։