Յուրի Սմիրնովի բանաստեղծությունները ինչ-որ բանի մասին չեն, այլ հենց այդ բանն են՝ պատերազմը, մահը, սերը, սովը, ավերածությունները, հուսահատությունը, հույսը, հուսահատությունը, հույսը, հուսահատությունը, հույսը, ցուրտը, սերը, զառանցանքը, ցավը, աստված, այս տարվա օրերը, այս տարվա գիշերները, այս տարվա դատարկությունները չեն լրացվում այլևս․․․
Այժմ մենք ընթերցում ենք Յուրի Սմիրնովի նուրբ, դառը, սառսռեցնող ու խոցող բանաստեղծությունները՝ գտնվելով տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներում ու ժամային գոտիներում։
Կհանդիպենք զում հարթակում։ Հանդիպման սկզբում՝ մինչ սկսելը, կբացատրենք՝ ինչպես է կառուցված ներկայացման միջավայրը և ինչպես կողմնորոշվել դրանում։
Ներկայացման մեջ մենք ձգտում ենք ստեղծել բանաստեղծությունների հնչողության համար հատուկ միջավայր, ժամանակին այնպիսի հոսք տալ, որ բանաստեղծությունները լսելի դառնան, ազատվել ավելորդ ամեն բանից, թողնել անօդ տարածություն, որում ձգված ժամանակը ու լռությունը կստեղծեն հնարավորություն, որպեսզի բանաստեղծությունները ազատ գոյություն ունենան և յուրաքանչյուր ունկընդրի հետ ուղիղ կապ հաստատեն։