11 сентября в 19:00
Մոռանալ
Պոետիկ պերֆոմանս Սերգեյ Փարաջանովի կյանքի, մահվան ու նաև մեր մասին:
Հուլիսի 28. ՆՓԱԿ 20:00
NPAK Armenian Center for Contemporary
Experimental Art (PAVSTOS BUZAND 1/3).
ներկայացման մասին
«Մոռանալը» ներկայացում է նվիրված Սերգեյ Փարաջանովի կյանքին ու արվեստին: Ներկայացման գործողությունները եւ էսթետիկ շարքը էքզիստենցիալ հանգերով կապված են Փարաջանովի ֆիլմերի, կոլաժների ու կյանքի հետ:

Չորս դերասան բեմի վրա շարում են գրքեր, այդպիսով ուղղելով մեր միտքը Փարաջանովի « Նռան գույնը» ֆիլմի այն տեսարանին , երբ անձրեւից հետո Սանահինի վանքի տանիքին փռված են գրքեր , որպեսզի չորանան:

Դերասանները դասավորում են գրքերը եւ զրուցում կյանքի, արվեստի, մահվան, սիրո, ցավի, Աստծո, նրբության ու հավերժության մասին: Իսկ երբեմն էլ ուղղակի լռում են: Փարաջանովն իր « Խոստովանանք» գրքի վերջին տեսարանում իրեն կոչում է « մարդ՝ ճշմարտության որոնումներում», ու այս բնորոշումը ներկայացմանը տալիս է ուղղություն, որը փորձում է մի փոքր մոտենալ ճշմարտությանը, կամ իր գոյությամբ չափել հեռավորությունը ճշմարտության եւ իր միջեւ:

Գրքերի էջերը խշշում են քամուց ու դա գեղեցիկ է:

Սերգեյ Իոսիֆի Փարաջանով. մարդ ով ստեղծում էր գեղեցկություն հակաուտոպիստական Սովետական ռեժիմի օրոք:Ներկայացումը ընդունում ու փոխառում է Փարաջանովի աշխարհի հանդեպ վերաբերմունքը որպես արվեստի գործ: Սահմանում է իր շուրջ կյանքի փարաջանովյան օրենք՝ կարողանալ տեսնել ու ստեղծել գեղեցիկը նույնիսկ ամենաանմարդկային պայմաններում եւ վշտից ու անարդարությունից փրկվել այդ գեղեցկությամբ:

Գեղեցկությունը հույս է ներչնում ու բժշկում է:
Գեղեցկությունը փրկում է բանտում, պատերազմի, հիվանդության օրերին: Գեղեցիկը տեսնելու սովորություն. գուցե հենց սա է այսօր մեզ անհրաժեշտ պատվաստումը: Ուզու՞մ եք հավատալ, որ այսպիսով արվեստը իսկապես օգտակար կարող է լինել այսօր:

ներկայացման հրաման
Դերերում

Անդրանիկ Միքայելյան
Մարիա Սեյրանյան
Ժաննա Վելիցյան
Աելիտա Գևորգյան

Ներկայացման հեղինակ Իլյա Մոշչիցկի
Զգեստների նկարիչ Սերգեյ Կրետենչուկ
Մոռանալ. Trailer
Մոռանալ. Intro
Մոռանալ. Mood
Մոռանալ. Mood
NPAK Armenian Center for Contemporary Experimental Art (PAVSTOS BUZAND 1/3)
Как нас найти
Գրանցվեք ժամանակավոր տեղեկագրի համար:
Երբեմն մենք ձեզ նորություններ կուղարկենք: