# ես դեռ այստեղ եմ

«Ես դեռ այստեղ եմ»-ը ներկայացում է, որը հանդիսատեսը դիտում է արվեստի պատկերասրահի պատուհաններից։ Անցորդները դառնում են դերասաններ, իսկ դերասաններն՝ անցորդներ։

Ձեր առջև քաղաքի կենտրոնի փողոցներից մեկն է: Բայց ընդամենը երկու ժամով այն վերածվում է թատերական բեմի. սալաքարերը, լուսացույցները, ծառերը, անցնող մեքենաները, երկինքը… ամենը դառնում է թատերական դեկոր: Շտապող անցորդները փոխում են իրենց դերն ու նշանակությունը և դառնում ներկայացման հերոսներ: Իսկ ներկայացումն իրականությունն է՝ պարզապես վերցված թատերական շրջանակի մեջ: Հիմքում առօրեականությունն է, որը գոյություն ունի այստեղ և հիմա:

Անցորդները դառնում են դերասաններ, իսկ դերասաններն՝ անցորդներ: Թատրոնի պայմանականությունն առկայծում ու տարրալուծվում է փողոցում, որտեղ անցորդների պատմություններն են հնչում. դրանք արդեն լսելի են: Քաղաքը վերածվում է թատերական դեկորի կամ էլ հակառակը՝ դադարում է այն լինել: Եվ ստեղծվում է յուրահատուկ մի տարածություն, որտեղ յուրաքանչյուրը տեսանելի լինելու իրավունք ունի:

## Events

- 2026-11-30T15:30:00.000Z — Գեղագիտության ազգային կենտրոն, Աբովյան փ. 13, Երևան (tickets: [Esora](https://esora.app/l/vt7iurgf?lang=hy))

## Practical info

- **Տևողություն**: 2,5 ժամ
- **Լեզու**: հայերեն, ռուսերեն
- **Ենթագրեր**: ռուսերեն, հայերեն, անգլերեն

## Credits

- **Ներկայացման հեղինակ**: Իլյա Մոշչիցկի
- **Տեքստերի հեղինակներ**: Դմիտրի Սիմոնով, Իլյա Մոշչիցկի, Լեոնիդ Լիպավսկի
- **Դերասաններ**: Ժաննա Վելիցյան, Մարիա Սեյրանյան, Եկատերինա Կրամարենկո, Ալիշեր Ումարով, Մհեր Մկրտչյան, Ալեք Բայանդուրյան-Լևասգանի
- **Ձայնային ռեժիսոր**: Ռոդիոն Նիկիտինսկիխ
